Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

12 նոյ 2020 17:04

Տեսանյութ.Երևանում Սորոսի հիմնադրամի գրասենյակն ավերվել է նոյեմբերի 10-ի գիշերը. ՀՀ ոստիկանություն

Երևանում Սորոսի հիմնադրամի գրասենյակը (Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակ) ավերվել է նոյեմբերի 10-ի գիշերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 10–ին` ժամը 9։45-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 3.00-ին, անհայտ անձինք դիտավորությամբ ոչնչացրել են Թումանյան 7/1 հասցեում գտնվող գրասենյակը»,-նշեցին ոստիկանությունից:
Անհայտ անձինք կոտրել են գրասենյակի պատուհաններն ու դռները, իսկ հետո ներս են մտել ու կոտրել գրասենյակի կահույքը։ Ոստիկանությունը ճշտում է հասցված վնասի չափը և նյութեր նախապատրաստում։ Գործի առնչությամբ այս պահին ձեռբակալված անձ չկա։

Ավելի վաղ սոցցանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես են մի քանի տղամարդ գրասենյակի կահույքը կոտրում։
Ենթադրվում էր, որ տեսանյութը նկարահանվել է Սորոսի հիմնադրամի գրասենյակում։ Գրասենյակը դեռ ոչ մի հայտարարություն չի տարածել։

Նշենք, որ գրասենյակի վրա հարձակումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարության ստորագրումից մեկ ժամ անց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր