Մարդկանց բոմժի նման գցել են փողոցները, մենք իրար ուտում ենք. Արցախ վերադարձողների խնդիրները

Արցախի բնակիչներից մի տարեց կին հուզված ասաց. «Փաշինյանը հողերը տվեց թուրքին, մեռներ Փաշինյանը, դավաճան է Փաշինյանը, որ ինձ գցել է ստեղ, զոհվածի մայր եմ»:
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ մեկնում է Արցախ, բայց չի պատկերացնում` ոնց են ապրելու:
«Մարդի արա՞ծ է էսի, որ նայում եք: Մարդկանց բոմժի նման գցել են փողոցները, մենք իրար ուտում ենք: Վիրավորում եմ ստացել, և 18 հազար դրամ թոշակ են տալիս, երկու երեխա ունեմ, ո՞նց պահենք: Երևանում 300-400 հազար դրամ ուտելիքի փող ենք ծախսել, հիմա դատարկ գնում ենք Ղարաբաղ, գնանք ի՞նչ ուտենք, ո՞վ ա օգնելու, տուն էլ չկա, ավիրել են սաղ: Ես դեմ չեմ գնում կառավարությանը, էսի անելու բան չի որ արել են, ժողովրդին էլ գցել են փողոցները: Սաղ թողել են, իրանց տունը փախել են, էսի արա՞ծ է»,-ասաց նա:
Արցախի Մարտունու շրջանի Ջիվանի գյուղից մի բնակիչ էլ ասաց, որ իրենց գյուղն այժմ թշնամու հսկողության տակ է, ինքը վերադառնում է դեռ հոկտեմբերի 22-ին զոհված եւ թշնամու տարածքում մնացած հոր դին Կարմիր խաչի օգնությամբ վերադաձնելու եւ հուղարկավորելու համար: