Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 նոյ 2020 15:49

Եռակողմ հայտարարության այն տեքստը, որից Փաշինյանը հրաժարվել է

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում հրապարակել է եռակողմ հայտարարության նախկին տեքստը, որն, ըստ նրա, առաջարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլերից մեկում, որից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է:


Մինասյանը հայտարարել է, որ Փաշինյանի յուրաքանչյուր ստի դիմաց փաստաթուղթ է ներկայացնելու և ապացուցելու իր խոսքերը։


«Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը»,–գրել է Մինասյանը։


Նրա ներկայացրած տարբերակում ոչ  մի կետ չկա Շուշիի մասին։ Մինասյանը շեշտել է, որ պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։
«Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։ Բայց աթոռից կառչած այս խելագարը մերժել է ամեն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտության ու կապիտուլյացիայի՝ թողնելով հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ»,– գրել է Մինասյանը։


l








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր