Տեսանյութ.Նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք          Պատգամավորին օրական հատկացվում է 22 000 դրամ, պարեկին՝ 11 000, իսկ ՀՀ մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրայինին՝ 1 700 դրամ       ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ    

17 նոյ 2020 20:59

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը:


Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է խորհրդարանին՝ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի կատարումը դիտարկելու նպատակով Ադրբեջան զորք մտցնելու համար:


Առաջարկությունում նշվել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Թուրքիան եւ Ռուսաստանը միասին կաշխատեն այս կենտրոնում՝ Ադրբեջանի հայցով»:


Դա «օգտակար կլինի նաեւ տարածաշրջանում մարդկանց բարեկեցության համար»,- ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը «շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ համաձայնագրի շուրջ»:


Անդրադառնալով վերջերս ստորագրված խաղաղության համաձայնագրին՝ Աքարն ասել է, որ դրա համար անհրաժեշտ են «որոշակի պայմաններ»:


Անցյալ շաբաթ Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները Ադրբեջանում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր էին ստորագրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր