Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 նոյ 2020 13:17

ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը

Ֆեյսբուքի հայկական տիրույթում շարունակում է տեղեկություն շրջանառվել «Իրանում գտնվող 82 հայ զինծառայողների մասին»։ Տարածվող լուրում կոչ է արվում Մարտունիում, Ջաբրայիլում, Վայքում ծառայող անհայտ կորած զինվորների ծնողներին մոտենալ Հայաստանում Իրանի դեսպանատուն՝ իրենց զավակների մասին տեղեկություն ստանալու նպատակով։


«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Իրանում ՀՀ դեսպանության հարցումներին ի պատասխան և Երևանում Իրանի դեսպանատան հետ մշտական կապով իրանական կողմը չի հաստատել ներկա դրությամբ որևէ զինծառայողի ներկայություն իրենց մոտ։


Պաշտպանության նախարարությունից ևս, անդրադառնալով տեղեկությանը, նշել են, որ ՊՆ-ն ակտիվ աշխատում է իրանական կողմի հետ՝ նմանտիպ լուրերի իսկությունը պարզելու համար։ Այս պահի դրությամբ ՊՆ-ն նման հաստատված տվյալներ չունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր