Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

19 նոյ 2020 11:56

Փաշինյանի՝ ԶՈՒ համազգեստով աջակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց՝ այդ թվում իմ տունն են գրավելու

«Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակցիներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու, և այդ մարդկանց անուններում կար նաև իմ անունը։ Ես դեռ նոյեմբերի տասից եմ խոսում այդ մասին, որ մենք ահավոր սպառնալիքներ ենք ստանում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լոիսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։


Պատգամավորը նշեց, որ ԶՈՒ համազգեստով մարդիկ սպառնում են, որ մտնելու են մարդկանց տներ, գրավելու են դրանք։


«Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու։ Բայց նաև ուզում եմ հրապարակային ասել, որ երկրում տիրրող այս անիշխանությանը, երբ ով ում ինչ ուզում ասում է, ով ում ոնց ուզում սպառնում է, ով ում ուզում ծեծում է, պետք է վերջ դրվի։ Բնականաբար, որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս գալ մեր տան վրա, որովհետև հաստատ սաղ-սալամաթ հետ չի գնա, բայց անիմաստ այս լարումը  երեխաների, ընտանիքների համար լուրջ խնդիր է։ Մարդիկ նայում են, և ուղղակի սարսափում են։ Եթե անձամբ ես չեմ վախենում, իմ հարազատները սարսափում են։ Ասենք երեք երեխայի հայր եմ, զինված մարդն ուզում է մեր տունը գրավի»,- ներկայացրեց ԼՀԿ ղեկավարը։


Էդմոն Մարուքյանի խոսքով, օրինակ, իմքայլական պատգամավոր Լենա Նազարյանը գովում է Փաշինյանի աջակիցներին, քանի որ իրեն անվտանգության աշխատակիցներ են հսկում, իսկ ընդդիմադիր որևէ գործիչի որևէ անվտանգություն չի տրամադրվում, թեև ինքը ոստիկանապետին դեռ նոյեմբերի 11-ին է հայտնել՝ իր հասցեին հնչած սարսափելի սպառնալիքների մասին։


«Ընդ որում, զանգերի միջոցով ենք ստանում այդ սպառնալիքները, այսինքն՝ անձը հայտնի է։ Քիչ առաջ տեսա նաև, որ Շուշիից էր խոսակցություն գնում, ուզում եմ նաև դրան անդրադառնալ։ Շուշիի որևէ քաղաքաապետ չէր լինելու ադրբեջանցի, ինչպես պնդում են իշխանականները, և դեռ հարց է՝ ադրբեջանցի փախստականները գալո՞ւ էին Շուշի, թե՞՝ չէ։ Հիմա նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում։ Հայկական կողմը պահանջե՞լ է, որ Հադրութ վերադառնան մեր փախստականները։ Մոտավորապես 15 հազար մարդ է ապրել Հադրութում և հարակից շրջաններում»,- նշեց Էդմոն Մարուքյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր