2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

19 նոյ 2020 14:45

Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել

Դերասան Գեւորգ Գրիգորյանը պատմել է նախքան պատերազմի սկսվելը Շուշի կատարած այցի մասին։ Դերասանը Facebook-յան էջում մի քանի տեսանյութ ու լուսանկար է հրապարակել ու գրել.


«Սեպտեմբերի 23... Շուշի։


Հունվարից չէի եղել Արցախում կորոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, սեպտեմբերի 12-ին՝ գիշերը ժամը 2-ի կողմերը, ճամփա ընկա ու գնացի, կարոտել էի ու չէի դիմանում։


Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը, ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես ա երկինքը սկսում պայթել։


Ու հետո նորից երկինքը խաղաղվեց, բայց արդեն Շուշին մենակ թողեցինք, վայրենի ցեղերի հետ, անպաշտպան։ Արդեն, որ չդիմանամ, մենակ կարամ գլուխս պատերին խփեմ...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր