Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

23 նոյ 2020 17:07

Ամենևին չեմ կասկածում, որ Ջալալի կոորդինատները փոխանցվել է որոշ մարդկանց կողմից․ Գառնիկ Իսագուլյան

«Արցախում այս ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ սպանություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Ամենևին չեմ կասկածում, որ Ջալալի (Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը,- Ա.Կ.) կոորդինատները փոխանցվել է որոշ մարդկանց կողմից, որոնց պետք չի եղել, որ հանկարծ Ջալալը խոսի: Այստեղ նստած է մեր հեռուստաընկերության թղթակից Լուսինե Հայրապետյանը, մեր նկատմամբ նույնպես եղել է մահափորձի հանձնարարական: Կարող եմ անուններ տալ. Գեորգի Պետրոսյանի միամտության պատճառով դա արել են Մասիս Մայիլյանը և Սամվել Բաբայանը: Շուշիում, որ գտնվել ենք, Գեորգի Պետրոսյանը, չիմանալով, թե ինչո՞ւ են իրեն րոպեն մեկ զանգահարում Սամվելը և Մասիսը, չիմանալով՝ ասել է կոորդինատները: Եվ մի քանի րոպե հետո ինձանից 3 մետրի վրա Սմերչը հրաշքով չպայթեց»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր