Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

24 նոյ 2020 11:55

Իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին, որն էլ, օգտվելով առիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ամեն գնով փորձելու էտարածքներն ընդլայնել

Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․


«Նոյեմբերի 21 ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը (որոշումը մեկնաբանությունում): Այս որոշման խնդիրներն են.


1. Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են խոշորացված համայնքների անունները, ինչի արդյունքում 51 գյուղի անուն չի նշվել: Նկարում տեղադրած քարտեզում որոշումում չնշված գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին, դեղինով են ներկված: 181 գյուղ ու քաղաք անցնում է Ադրբեջանին: Համեմատության համար ու աղետի մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ ՀՀ-ն մոտ 950 գյուղ ունի: Ճիշտ է, Արցախի գյուղերի մի մասը շատ փոքր են, բայց ամեն դեպքում, 181 բնակավայր, որոնց մի մասն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են, մյուս մասն էլ շուտով կհանձնվի  Ադրբեջանին:


2. Կառավարության որոշումում սխալ է ձևակերպված ոչ թե բնակավայրերը անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, այլ Ադրբեջանը ռազմական օկուպացիա է նախաձեռնել և ռազմական ճանապարհով գրավել....: Իրավական ճիշտ ձևակերպումները շատ կարևոր են, հատկապես հետագա պայքարի համատեքստում:


3. Կառավարության որոշումում կա Չարեկթարի ու Ակնաբերդի անունը, որոնք չեն տեղավորվում որոշման տրամաբանությունում: Օրինակ, Ակնաբերդը չգիտես ինչու  ժամանակին միացվել է Շահումյանի շրջանին, բայց ԼՂԻՄ-ի կազմում եղել է Մարտակերտի շրջանում (Ակնաբերդի դիրքը տեսեք կից քարտեզում): Ակնաբերդը, եթե հանձնվեց Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանին կանցնի ողջ Սարսանգի ջրամբարը, իր հարակից գյուղերով: Ադրբեջանին հանձնվում են տարածքներ, ելնելով ԼՂԻՄ քարտեզի տրամաբանությունից, պլյուս Հադրութն ու Շուշին, այդ դեպքում ինչու՞ է հանձնվում ԼՂԻՄ ի Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղը:


Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը: Դրա համար Ադրբեջանը, օգտվելով առիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ԱԳՆ-ն, բանակը խառն են, ամեն գնով փորձելու է մի բլուր, մի դաշտ, մի գյուղ ավել վերցնել: Մի տեղ հաջողվում է, մյուս տեղում չի հաջողվում, բայց պետք է ընդունենք, որ ճակատամարտն է ավարտվել, ոչ թե պատերազմը, հետևաբար էս պահին շատ կարևոր է հնարավորինս հարմար բարձրունքներ ու դիրքեր պահել հայկական ազդեցության տակ:


Եկեք տարածենք էս իրականությունը, որի մասին չի խոսվում:
ՀԳ. Գրելուց օգտվել եմ Ալվինայի նյութերից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր