Պետք է շտապել, ձմռանը մոտ դիերը կփտեն, ինչը կբարդացի մարմինների ճանաչման գործընթացը. Կարմիր խաչի ղեկավար

Մաուրերը պարզաբանել է, որ այդ գործում կա արմատավորված ընթացակարգ, ըստ որի՝ մարմիններն արժանապատվորեն դուրս են բերվում, ճանաչվում է նրանց ինքնությունը, ու այնուհետև դիերը հարազատներին են փոխանցվում:
Մաուրերի խոսքով, եթե այս աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը մոտ դիերը կփտեն, ինչը կբարդացի մարմինների ճանաչման գործընթացը: Բացի այդ, դրա հետևանքով կարող է հողի վարակում տեղի ունենալ:
Նշվում է, որ այժմ Կարմիր խաչը պատրաստվում է Ղարաբաղում իր աշխատակիցների թիվը մեծացնել:
«Մեր ներկայությունը չորս անգամ կմեծացնենք: Բավականին քիչ մարդիկ ենք ունեցել այնտեղ: Այժմ ծրագրում ենք հավելյալ 400-500 մարդ ուղարկել այդ տարածաշրջան»,- ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ հատկացվող ֆինանսավորումը նույնպես ավելացվել է՝ 11 միլիոնից հասցվելով 49,4 միլիոն դոլարի: