Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին    

24 նոյ 2020 14:42

Պետք է անհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանին, և թե՛ Վրաստանին.Հայաստանը և Արցախից մնացած հատվածը շրջափակվում են նոր թյուրքերով

ՀՀ նախագահի ռեֆերենտ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Sky News-ի արաբական ծառայության տվյալներով Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքները արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։
Եթե նայեք քարտեզին, կհասկանաք, թե ժողովրդագրական պատկերի փոփոխությունը ինչ է նշանակում. Հայաստանը և Արցախից մնացած հատվածը արևելքից ու հարավ-արևելքից շրջափակվում են նոր թյուրքերով, որոնց հովանավորը Անկարան է և որոնք պատրաստի զինյալներ են։ Սա պետք է անհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանի, և թե՛ Վրաստանին։
Դե իսկ մեզ պիտի որ սթափեցնի։ Եթե հասկացել եք մեր վրա կախված ֆիզիկական նոր վտանգը, ապա ժամանակն է պահանջելու կոմպետենտություն ու իրական քաղաքականություն, ոչ թե կրկես ու քաղաքականության իմիտիացիա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր