Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 նոյ 2020 13:11

Արծրո՞ւն, իսկ եթե իմանայիր, որ հերոսական ուղուդ վախճանն էսքան անփառունակ ա լինելու

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Արծրո՞ւն,


Փաստորեն Գյանջայի օդանավակայանի ու հայկական արտադրության ԱԹՍ-ների մասին հեծեծահառաչ գրառումներդ է՞լ էին կեղծ։


Արծրո՞ւն, իսկ եթե իմանայիր, որ հերոսական ուղուդ վախճանն էսքան անփառունակ ա լինելու, կարո՞ղ ա սեփական ՓիԱր-ի հետևից չվազեիր ու անպոչ գդալի պես քիթդ չխոթեիր ՊՆ խոսնակի գործառույթների մեջ։


Գիտեմ, որ քո տեսակի համար միգուցե պատիվ է վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հետ երկրի գլխավոր ստախոսի կոչումը կիսելը, (հատկապես, որ երկուսիդ էլ լայքերից բացի ոչինչ չի հետաքրքրում) բայց երբևէ մտածե՞լ ես մի նոր հեշթեգ հորինելու ու նույն ինտենսիվությամբ նեղրողության տեքստեր գրելու մասին։


Եթե հույս ես փափագում, որ սոցիալական ցանցերում ակտիվության նվազումը հանրությունը տեղավորելու է «դագդիգական նահանջի» տրամաբանության մեջ, ապա չարաչար սխալվում ես։


Դու նույնպես քո բաժին հայրենիքը վաճառած ու թռած ազգադավ ես»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր