Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 նոյ 2020 15:30

Իմ տիկնոջն են թիրախ դարձնում, ռմբապաստարաններում մնացած մարդկանց հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուսստաուղերձում անդրադարձել է Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետ մուտք գործելու փաստի առիթով բարձրացած աղմուկին:

«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70%-ը լքել էր իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Բադեն Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ: Ռմբապաստարաններում մնացած մարդկանց հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն է: Չէի իմացել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև շեշտեց, որ իր ընտանիքի անդամը մեկ անգամ է այցելել Արցախի ՊԲ հրամանատարական կետ՝ իր հանձնարարությամբ՝ ՊԲ-ին բարոյական զորակցություն հայտնելու նպատակով:

Փաշինյանը ընդգծեց, որ իր ընտանիքի անդամին Ստեփանակերտ է ուղարկել այն պայմաններում, երբ բանակում լուրեր էին տարածվում, թե թիկունքը լքել է իրենց, ուղարկել է, որ «մարդիկ տեսնեն, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր