Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

28 նոյ 2020 22:16

ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման,Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցերը ներառված չեն եռակողմ հայտարարության մեջ

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:


«Հայտարարության մեջ կան հարցեր, որոնք ներառված չեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը: Կան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, և այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս ցանկությունը, ի դեպ, հայտնել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները»,- ասաց Լըմուանը:


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը նշեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը առաջինն էր, որ իրերը անվանեց իրենց անուններով և նշեց, որ Թուրքիայի կողմից սիրիացի վարձականներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:


«Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանից: Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Բնականաբար, կշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներին, որպեսզի կարողանանք հանգել այս արդյունքներին»,- եզրափակեց Լըմուանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր