Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում          ՌԴ-ում միգրանտների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել այնտեղ, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ       Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից    

29 նոյ 2020 12:59

2011-ից էր սկսվել շրջանները հանձնեու պատրաստակամությունը,ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել Facebook-ում Արցախի և ներհայաստանյան իրավիճակի հետ կապված։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանն ու 7 շրջանների հարցին, Փաշինյանն ասել է, որ ինքն այլընտրանք չի ունեցել։
«Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմ կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը այն սկսեց: Եթե ասեի՝ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ սկսվեր: Որևէ փուլում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր՝ երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր։ Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու», - գրել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ 2011-ից Հայաստանը արդեն ստանձնել էր Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:


«Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին, այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն», - գրել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ առնվազն 2018-ից Հայաստանը պատրաստվում էր պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել:


«Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է», - գրել է վարչապետը։


Կառավարության ղեկավարը նաև ներկայացրել է իր տեսլականը՝ խորհուրդ տալով հանրությանը պայքարել, բայց ոչ թե իրար դեմ, որը ձեռնտու է Ադրբեջանին և ձգձգում է անհայտ կորածների և գերիների վերադարձի գործընթացը, այլ միասին՝ հանուն հարցի լուծման:
«Այս պայմաններում Ադրբեջանը կարագացնի՞ գերիների, անհետ կորածների հարցի լուծումը,  Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի։ Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու», - գրել է վարչապետը։


Նրա խոսքով՝ անպայման պարզվելու է, թե ով ինչում է մեղավոր եղել այս պատերազմում և ինչ պատասխանատվություն է կրելու։ Սակայն առաջնայինը ոչ թե իրար դեմ, այլ միասին հակառակորդի դեմ պայքարելու հարցն է։
























Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր