Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

04 դեկ 2020 11:28

Գերմանիայում «գորշ գայլերը» մահով են սպառնում հայերին

Վերջին ժամանակաշրջանում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները անվտանգության սպառնալիք են դարձել Եվրոպայի համար։ Այս մասին գրում է քրդական «ANF News» լրատվական կայքը, փոխանցում է ermenihaber-ը:


Դեռևս նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Դրա պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ  բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։


Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու այդ կազմակերպության գործունեությունը։ Մասնավորապես նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդունվեց օրինագիծ։ Այդ օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար:



Չնայած եվրոպական երկրներում ձեռնարկված այդ միջոցներին, թուրք ծայրահեղականները վերջին օրերին, մասնավորապես, Գերմանիայում բնակվող հայերին սպառնալիք պարունակող բազմաթիվ նամակներ են ուղարկում:


Գերմանական «Die Welt»  թերթի հաղորդմամբ՝ ամենից շատ հայերին ուղղված սպառնալիքներ են հնչեցվել Գերմանիայի Հանաու, Օսնաբրյուկ և Համբուրգ քաղաքներում։ Թերթը նաև նշում է, որ նույնաբովանդակ նամակների զգալի աճ է նկատվել արցախյան երկրորդ պատերազմից հետո:


Գերմանաբնակ հայ փաստաբան Իլիաս Ույարը «Die Welt»  թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Քյոլնում  և Բեռլինում ապրող հայերին  նույն հեռախոսահամարից զանգահարելով՝ մահով են սպառնում:


Այս միջադեպերի կապակցությամբ Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը նամակով դիմել է  Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի ներքին հարցերով պատասխանատու Հերբերտ Ռոյլին՝ ներկայացնելով այդ երկրում ապրող հայերի մտահոգությունները:


Եպիսկոպոս Իսախանյանը նամակում ուշադրություն է հրավիրել թուրք ծայրահեղականների մեկնարկած արշավներին:


Քրդական լրատվական կայքը նաև նշել է, որ տարիներով Եվրոպան աչք փակելով թուրք ազգայնականների գործողություններին, վերջապես վերջին մեկ ամսվա ընթացքում քայլեր է ձեռնարկում այս խմբերի գործունեությունն արգելելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր