Իշխանությունը վախենում է.Փաշինյանի կեցավայրը պաշտպանող զինված զորախումբը հետ է կանչվել.«Հրապարակ»

Երեկ մեզ ասացին, որ մի շաբաթ կլինի անգամ չէին կանչել, բայց երեկոյան բոլորին զանգել են ու տեղյակ պահել, որ առավոտ 8-ին ներկայանան:
Թերեւս, պատճառը այսօրվա ընդդիմության հանրահավաքն է: Իշխանությունը վախենում է, որ կարող է անկանխատեսելի զարգացումներ լինել եւ վարչապետի կեցավայրի անվտանգության աշխատակիցների քանակը չբավարարի՝ դժգոհ ժողովրդին դիմակայելու համար, այդ իսկ պատճառով, զինված զորախումբը հետ է կանչվել:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ձախողմանն ուղղված այլ քայլեր են եղել: Օրինակ՝ ընդդիմության լիդերներից մեկին` Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից կես ժամ առաջ, հանգստյան օրով հարցաքննության հրավիրելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում