Քոչարյանն ու Սարգսյանը հետ են գալու մայրիկդ լացացնեն, Նիկոլ, հներն Ալիեւի մաման են լացացրել. ցուցարար
.jpg)
«Հներն Ալիեւի մաման են լացացրել։ Հայերն արդեն ամաչում են արտերկրում փողոց դուրս գալ։ Հայն առաջին անգամ գլխիկոր է քայլում։ Այո, ես նախկինների Հայաստանն եմ ուզում։ Քոչարյանն ու Սարգսյանը հետ են գալու մայրիկդ լացացնեն, Նիկոլ»,- հայտարարեց ցուցարարներից մեկը։ Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երեւանում եւ մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։
Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։
Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից։