Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

08 դեկ 2020 16:58

Ընթացել է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն. ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը՝ Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ Tert.am-ը  մեկնաբանություն է խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից:

«Ինչ մեկնաբանություններ կարող են լինել: Այնտեղ ընթացել է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն երկու պետությունների միջև, որոնք փորձում են կարգավորել կոնֆլիկտը: Դրա համար բոլոր մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին»,- ասացին Բելառուսի դեսպանատնից:

Հիշեցնենք, որ Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը նախօրեին տարածել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։ Զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին։

«Տուր նրան շրջանները (Ղարաբաղի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»,-ասում է Լուկաշենկոն, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշում է. «Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»:

Ձայնագրության վերաբերյալ նաև ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակն էր հայտարարությամբ հանդես եկել, որում ասվում էր. «Ձայնագրությունն ընդունում ենք որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից: Փակ ձևաչափով նիստերը մեկնաբանման ենթակա չեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր