Մտահոգիչ թվեր. պահանջարկ ունեցող դեղերը թանկացել են.«Ժողովուրդ»

Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը, այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ, ահա, «Տրիպլիկսամ»-ի մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանս»-ի (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ:
Որոշ դեղատների աշխատողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է: Համաձայնեք, որ նշված դեղամրջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, եւս չպետք է ձեռքերը ծալած նստի:
Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի թանկացումը նրանց աչքից չի վրիպի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում