Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 դեկ 2020 18:28

Տեսանյութ.«Փարա յոխ, Զանգեզուրը կտաք»․ Ադրբեջանին «հասցված 50 միլիարդ դոլարի» դիմաց թուրքերը Զանգեզուրն են ուզում

Ղարաբաղյան պատերզմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների գրավումից հետո Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի կողմից այդ տարածքներում հասցված վնասը գնահատում է 50 միլիարդ դոլար։ Ըստ տեղեկությունների, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում՝ «պատճառված վնասի փոխհատուցման» ուղղությամբ աշխատանքների համար։

Նախօրեին թուրքական TGRT հեռուստաալիքը, խոսելով Ադրբեջանի կողմից 50 միլիարդ դոլարի պահանջին, նշում է, որ Հայաստանը փող չունի ու փոխարենն առաջարկում՝ «Փարա յոխ (փոխ չկա), եկեք տվեք Զանգեզուրը»։

Հաղորդավարը ներկայացնում է, որ Զանգեզուրը գտնվում է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև։
Տեսանյութում՝ 9.10 րոպեից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր