ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

10 դեկ 2020 12:40

Պատերազմին մասնակցած զինծառայողների վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում որոշեց փոփոխություններ կատարել  իր որոշումներից մեկոը, որը պայմանավորված է ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն  ցուցաբերելու հետ:


Հարցը ներկայացրեց առողջապհության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով. «Մենք այս տարվ սկզբին արդեն մի անգամ նման բն արել էինք, երբ զինծառայողների եւ փրկարար ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության  ծառայությունների մատուցված ծրագրի մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով հրապարակային օֆերտա: Այսինքն բաց պայմանագրեր, երբ որ տարեկան բյուջեները բուժհաստատությունների սահմանափակված չէին: Այս ծրագրում, սակայն բացակայում էր վերականգնողական բուժօգնությունը զինծառայողների մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների արդյունքում: Այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների եւ մրցակցության սահմանափակման հարց չունենանք:  Այսինքն ցանկացած ԲԿ, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ, կարողանա դրանք մատուցել; եւ հերթերի, հերթագրման, մերժումների խնդիր չառաջանա»:


Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Խոսքն այն մասին է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: Ընդ որում այդ ծախսերը վերցնում է՝ այդ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն մենք զինծառայողին, որը վերականգնողական բուժման կարիք ունի, ասում ենք՝ դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ բուժումը, եւ կառավարությունը կվճարի դրա համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր