Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 դեկ 2020 14:46

Ստեփանակերտի խեղկատակը փորձում է արդարանալ, թե դավաճանն ինքը չէ,ականատեսներ կան,շուտով ի ցույց կդրվի

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծիքներ են հայտնվում, որ Արայիկ Հարությունյանի գիտությամբ կամ քաջալերմամբ է իր մասնակցությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը հրապարակվել: Կարծիքներ են հայտնվում, որ դրանով Ստեփանակերտի խեղկատակը փորձում է արդարանալ` ցույց տալով, որ դավաճանն ինքը չէ, այլ գլխավոր շտաբն ու գլխավոր հրամանատարը, որոնք 10 օր շարունակ որևէ օգնություն չեն ուղարկել Արցախ:
     
Ձայնագրությունը, սակայն, բացահայտում է խեղկատակի մեղսակցությունը մեկ այլ հանգամանքում, որ նույնպես դավաճանություն է և այս պատերազմում առավել տարածված է եղել, քան՝ ուղղակի թշնամու պատվերով իրականացվող այն դավաճանությունը, որի գլխավոր կատարածուն գերագույն գլխավորն է եղել:
     
Դա իմանալ-լռելն է:
     
Պատերազմի ժամանակ ակնհայտ դավաճանական գծի, ակնհայտ պարտվողական հրամանների, ակնհայտ թշնամու շահերին ծառայելու ամենավերին օղակների վարքագծին ականատես են եղել մարդիկ, որոնք տեսել են այդ ամենը, հասկացել են դա և գիտակցել են կատարվողը:
     
Մարդիկ, որոնք լծակներ են ունեցել իրավիճակ փոխելու: Ընթացք փոխելու: Դավաճանությունը կասեցնելու: Եվ լռել են:
Լռել են, որովհետև կա՛մ վախեցել են իրենց պաշտոնների համար, կա՛մ կաշառվել են վերևներից, կա՛մ խնդիրներ չունենալու համար և կա՛մ հայկական հասարակական արդի մենթալիտետի մաս դարձած «խուճապ չառաջացնելու» ոչխարամտության՝ հանուն իրենց լռությամբ թողտվել են պատմական մասշտաբների այս հանցագործությունը սեփական ժողովրդի և երկրի նկատմամբ:
     
Եվ նրանք նույնպես հանցագործ են: Նույնպես դավաճան են: Եվ նույնպես պետք է պատժվեն:
     
Արայիկ Հարությունյանը, ինչպես և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, կարող էին և պարտավոր էին եթե ոչ ձերբակալել կամ առավել արմատական գործողություններ կատարել դավաճան վերադասների նկատմամբ, ապա գոնե հրապարակավ հանդես գալ ժողովրդին ուղղված կոչով` բացահայտելով իրականությունը և ամեն բան անելով` դավաճան իշխանության վրա ճնշում բանեցնելու միջոցով` պլանավորված պարտությունը կասեցնելու համար:
     
Հայկական հասարակական միտքը կարիք ունի արմատական, հիմնահատակ վերափոխման: Հին և ողորմելի գարշամտությունն այլևս գոյատևելու որևէ իրավունք չունի:
     
Եվ այդ փոփոխությունը պետք է սկսվի մեր նորագույն պատմության մեջ՝ վերջապես գոնե մեկ, առաջին անգամ աններողմտության դրսևորմամբ և հանցագործների լիակատար պատժմամբ:
     
Եվ առաջին պատժվողները պետք է լինեն Երևանի և Ստեփանակերտի գլխավոր սինլքորները, որ ոչ միայն դավաճանեցին, այլև ոչնչացման տարան մեր հայրենիքի այս վերջին ծվենը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր