Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

17 դեկ 2020 10:06

Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին։ Անգամ ասում են, որ կհայտարարի տարեվերջյան ուղերձում։ Թիմը, բնականաբար, չի հաստատում տեղեկությունը, սակայն կան դա հաստատող փաստեր։

Օրինակ, արագացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, նախագիծը գրեթե պատրաստ է, երեկ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ գուցե մինչև տարեվերջ ուղարկվի ԱԺ։ Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ, երբ վերսկսվեցին ԸՕ բարեփոխումները,  նա մեզ ասել էր, որ նոր ԸՕ կունենանք մարտին, թեև կարելի է «պրոցեսն արագացնել»։

Փաստորեն, պրոցեսը լույսի արագություն ստացավ։ Կհայտարարեն այն պահին, երբ մարդիկ ամանորյա եռուզեռի մեջ կլինեն, քաղաքական ուժերը չեն կարողանա ԱԺ-ին պարտադրել վարչապետի նոր թեկնածու։ Ըստ օրենքի՝ եթե ԱԺ-ն 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվում է, 1.5 ամսից արտահերթ ընտրություններ են կայանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր