Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

17 դեկ 2020 11:27

Նոր սպառնալիքներ են ի հայտ եկել.Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ

Նոր սպառնալիքներ են ի հայտ եկել.Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։
Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, որը պետք է առավել խորությամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։

Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀՀ սահմանների պահպանության/պաշտպանության հետ կապված հարցերին, որը կարգավորվում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։

Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։

Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պետք է խորությամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր