Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու          Տեսանյութ.Հայաստանն ընդամենը մանրադրամ է.Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային       Փաշինյանը սպառնացել է՝բերետավորներին մտցնելու եմ գյուղ    

17 դեկ 2020 13:45

Այսօր հիմնադրամում գումար չկա՝ աջակցելու զոհվածների, հաշմանդամ դարձածների և անհետ կորածների ընտանիքներին

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ զոհված, անհետ կորած, առաջին կարգ ստացած զինծառայողների աջակցության հետ կապված խնդիրներ կան։


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նախ տեղեկացրեց, որ երբ սկսել է հիմնադրամում առկա խնդիրները բարձրաձայնել, ասել է, որ «պոպուլիստ» վարչապետի հրապարակած նոր աշխատատեղերի առկայությունը չի արտացոլվում հիմնադրամում, իրեն վարչապետի ցուցումով հեռացրել են հիմնադրամից։


«Եվ այսօր էլ հիմնադրամում շատ լուրջ խնդիրներ կան։ Այսօր հիմնադրամում գումար չկա՝ աջակցելու զոհվածների, հաշմանդամ դարձածների և անհետ կորածների ընտանիքներին։ Բացի այդ, մենք խնդիր ունենք նաև անհետ կորածների հետ, քանի որ նրանց ընտանիքները 1 տարի հետո նոր հնարավորություն ունեն դառնալու հիմնադրամի շահառու, ինչը բարոյական և ճիշտ չէ։ Ավելի շուտ պետք է կարգավիճակ տան։ Բայց գործող Կառավարության հանցավոր անգործության է մատնվել՝ անհետ կորածներին գտնելու և զոհվածների դիերը վերադարձնելու առումով»,- նշեց նա։


Բացի այդ, Մեսրոպ Մանուկյանի խոսքով, անհետ կորածի կարգավիճակի ստացածների ընտանիքներին պետք է 10 մլն դրամ միանվագ գումար վճարվեր, և դրանից հետո ամեն ամիս պետք է նվազագույնը 200 հազար դրամ տրամադրվեր, բայց Կառավարությունը որոշել է, որ այդ ընտանիքների վրա պետք է ամսական 300 հազար դրամ «ծախի», ինչն անհասկանալի է։


«Կառավարությունն այդ 300 հազար դրամով ոչ թե լավություն է անում ընտանիքին, այլ հակառակը՝ այդ մարդկանց հասանելիքից քիչ գումար է տալիս։ Ու մի բան էլ ասում են՝ մենք ձեզ դեռ վեց ամիս տանք այս գումարը, հետո կհասկանանք՝ ինչ է ձեր կարգավիճակը»,- ներկայացրեց նա։


Կառավարության մյուս «հանցավոր» քայլն էլ, ըստ բանախոսի, այն է, որ 2021 թվականի պետական բյուջեով գոնե 50 մլրդ դրամ չի տրամադրվում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Բացի այդ,  նա հետաքրքրվեց, թե մինչ օրս պաշտոնապես հաստատված առնվազն  1500 զոհված զինծառայողների ընտանիքներին ինչո՞ւ մինչ օրս գումար չի տրամադրվել։


«Հիմնադրամում գումար չկա, իսկ Կառավարությունը ոչինչ չի անում, որ լինի։ Ինչո՞ւ, էն ժամանակ Կառավարությունը տեղեկանք էր տալիս, որ 1 մլրդ 900 մլն դրամ չկա հիմնադրամից, բա էդ գործերն ի՞նչ եղան, ո՞ւր են այդ փողերը, ո՞ւր են։ Այս դեպքում էլ մարդկանց հասանելիքն ուզում են որպես լավություն վաճառել նրանց վրա։ Ստի կայսրությունը ոնց կա, այդպես շարունակում է գործել»,- նշեց նա։


Մեսրոպ Մանուկյանը հարց բարձրացրեց՝ եթե հիմնադրամում կա 30 մլրդ դրամ, ինչպես պնդում են, ինչո՞ւ է պետությունը 500 մլն դրամ տալիս հիմնադրամին.


«Հետագայում, այսպես թե այնպես, եթե հիմնադրամի գումարները չեղան, պետբյուջեն պարտավոր է այդ բացը լրացնել։ Ու եթե այս պարագայում փողը կա, ինչո՞ւ են բյուջեից գումար տալիս։ Կամ համահայկական հիմնադրամի գումարները գրպանելուց կամ որպես պարգևավճար տալուց առաջ ինչո՞ւ չեմ մտածել, որ այդ գումարները պետք է ուղղել այս հիմնադրամին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր