Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

17 դեկ 2020 16:03

Ընթերցիր և ինքդ գուշակիր, թե ում մասին է խոսքը....

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի բարեկամ, խնդրում եմ այս տողերն ընթերցելուց, մի պահ վեր կանգնել նեղ անձնականից և իրականությանը նայել ոչ թե կենցաղային զրույցների ազդեցության տակ ձևավորված զգացմունքայնության, այլ արածն ազնվորեն վերհիշելու և այն գնահատելու կարողությամբ օժտված քաղաքացու աչքերով: Ընթերցիր և ինքդ գուշակիր, թե ում մասին է խոսքը....
     Հայոց պատմության նորագույն շրջանում մենք ունեցել ենք հաղթող և ստեղծող առաջնորդ: Առաջնորդ, ով կանգնած է եղել Արցախյան գոյապայքարի ակունքներում և ամենածանր պահին (իսկ դա 1992-ի օգոստոսին էր) ստանձնելով կործանման եզրին հայտնված հայկական նորանկախ Երկրորդ հանրապետության փրկության պատասխանատվությունը՝ հաջողել է իր հզոր զինակիցների հետ միասին անել այն, ինչն անզոր են եղել անել նախորդները: Հենց նրա ղեկավարությամբ է ազատագրվել Արցախի բռնազավթված տարածքների գրեթե կեսը ու հետո նաև այն յոթ շրջանները, որոնցով ամբողջացել է հայկական Երկրորդ հանրապետության ինքնրույնությունը: Նրա ղեկավարությամբ է վերականգնվել կործանման եզրին հասած Հայաստանի տնտեսությունը և, որպես տարածաշրջանային առաջատար, միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից անվանվել «Կովկասյան վագր»: Նրա վարած գրագետ ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ Հայաստանը ընկալելելի և ընդունելի դարձավ աշխարհի գերտերությունների կողմից... Հայաստանի Հանրապետությունը ղեկավարած այդ առաջնորդի միակ թերությունը, թերևս, այն էր, որ նա սովոր չէր բարձրաձայնելու իր կատարածի մասին ու նաև պատասխանելու այն հերյուրանքներին, որ տարիներ շարունակ հնչում էին իր հասցեին... Եվ, եթե հասկացողներն այդ ամենին վերաբերում էին ըմբռնումով, ապա անհասկացողների կողմից դա ընկալվեց որպես «բացարձակ ճշմարտություն» և դարձավ Հայոց նորագույն պատմության, թերևս, ամենակայացած առաջնորդի վարկաբեկման գործիք...
     Ավելացնեմ նաև, որ այդ առաջնորդն այն անհատականությունն է, ում վերադարձով տագնապած են նրանք, ովքեր «ժողովրդավարության» կեղծ քողի տակ շարունակ բարձրագոչում են արդարության մասին, բայց սարսափում օրենքի իշխանությունից: Այսօր, կարծես, նորից եկել է այդ առաջնորդի, կամ գոնե, նրա նման մտածողների ու գործողների ժամանակը... Որքան էլ դժվար, բայց, այդուհանդերձ,մենք պարտադրված ենք ընդունելու այս ճշմարտությունը և նորից փորձել անել այն, ինչ ստիպված էինք անել 1992-ի օգոստոսին՝ մեր Հայրենիքի համար ստեղծված ամենաճակատագրական ժամանակահատվածում...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր