Տեսանյութ.Մեզ խաբել են,կոչ եմ անում զենքով լինել Շուռնուխում, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի. գյուղապետ

«90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում վաղը ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»,-ասել է նա:
Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին:
«Պարզ ա դառնում, որ մեզ խաբել են։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե իբր կողմերը պիտի մնան իրենց կանգնած տեղերում, սուտ ա, որովհետև մեր զորքը հետ ա քաշվում։ Սա վերջն ա», - ասում է նա։
Արշակյանն ասում է, որ նոր վերադասավորումների հետևանքով իր հողամասի մոտ ադրբեջանցիներ են կանգնելու։
«Շուռնուխը անտառածածկ տեղ ա, ով գիտի՝ ինչ կարա լինի, էլ դիվերսիա, էլ ուրիշ բան։ Իրավունք չունեմ պահանջեմ. խնդրում եմ, ով զենք ունի, էդ զենքը տանը մի պահեք, եկեք ու տեղին օգտագործեք, էս հողին տեր եղեք», - ասում է Արշակյանը։