Տեսանյութ.Կապանում մարդիկ իրենց տունն են վառում, իսկ այդ բլուրների վրա կնստեն ադրբեջանցիները ու քաղաքը կառնեն իրենց ափի մեջ

Այսօր ԱԺ ԼՀ խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Սյունիքի մարզ:
Հիշեցնենք, որ այսօր մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Տեղեկատվությունը երեկ Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնել էր քաղաքապետը։