Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց          Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ       Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու    

22 դեկ 2020 12:36

Հակադրությունը 2018-ի արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի միջև է. ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ի ներքաղաքական վիճակին։


Նա, մասնավորապես, նշել է.


«Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետեւյալն է.


1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:


2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:


Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող:


Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է եւ նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որեւէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր