Տեսանյութ.Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ են          Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել հարաբերությունները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ապա որոշումն իրենցն է       Ռուսաստանը խնդիր չունի՝ անհրաժեշտության դեպքում կարող է գնել թուրքական ԱԹՍ-ներ    

23 դեկ 2020 13:23

Հայաստան վերադարձած 53 գերիների մեծ մասը ֆիզիկական բռնության են ենթարկվել, անմարդկային վերաբերմունքի են արժանացել նաև կանայք

 Այս պահի դրությամբ մոտավոր 40 անհետ կորած քաղաքացիական անձ կա և բռնի անհետացած՝ պատերազմից հետո կորած։ Այս 40-ի մի մասը, տարբեր տեղեկություններով, բարձր հավանականությամբ՝ սպանվել են, տեղեկությունները թարմացվելու են։
Ընդհանուր առմամբ, հայկական կողմին է վերադարձվել 53 գերի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։
«Բացի այս 53 անձանցից, պաշտոնապես հայտարարվել է նաև, որ երկու քաղաքացիական գերիներ են մահացել ադրբեջանական բանտում։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը դեռ չի հաջողվում։ Երկուսի պարագայում էլ հստակ ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են։ Երկուսն էլ տարեց անձինք են` մեկը 79 տարեկան, մյուսն էլ` 80-ն անց»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանից վերադարձած գերիներից շատ վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում և գերեվարման ընթացքում անմարդկային վերաբերմունքի են արժանացել, այդ թվում և կանայք։ Հայաստան վերադարձած գերիների զգալի մասը բռնությունների հետևանքով դեռ հիվանդանոցներում բուժում են ստանում։
«Բայց գլխավոր խանգարող գործոնը Ադրբեջանի ապակառուցողական ու հանցավոր վարքն է ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ են կատարվում ու սպանություններ, այդ թվում՝ գերեվարված անձանց, բայց նաև ակնհայտ է, որ նրանք թաքցում են և՛ ռազմագերիների, և՛ քաղաքացիական անձանց ու բռնի անհետացած անձանց»,-ասաց նա՝ նշելով, թե տվյալները պարբերաբար ներկայացնում են Կարմիր խաչին ու ռուսական կողմին։

«Դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիների, կխուսափեմ թիվ նշելուց։ Նրանց մի զգալի մասի գերեվարումը տեսանյութերով է ապացուցված»,-նշեց Բեգլարյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր