Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

24 դեկ 2020 12:46

Դա անհրաժեշտ է Սյունիքի ու ընդհանրպես Հայաստանի անվտանգության ապահովման տեսնակյունից.2 բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր

Տեղյակ եք, որ Սյունիքում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա: Դա անհրաժեշտ է Սյունիքի ու ընդհանրպես Հայաստանի անվտանգության ապահովման տեսնակյունից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ամեն դեպքում մեր դիրքորոշումն այն է, որ մենք այս գործողությամբ ավելացնում ենք Հայաստանի անվտանգության երաշխիքները: Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր:
Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր