Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 դեկ 2020 13:36

Արդյո՞ք լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատրաստություն է սա. Ուկրաինայի ավելի քան 100 միավոր ծանր զենք ու տեխնիկա է անհետացել

ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդները Դոնբասում արձանագրել են Ուկրաինայի զինված ուժերի 93 Տ-64 տանկերի և 14 ինքնագնաց հրետանային համակարգերի անհետացում: Այս մասին գրում է riafan.ru կայքը:

ԵԱՀԿ զեկույցի համաձայն ՝ առաքելության դիտորդներն արձանագրել են Ուկրաինայի զինված ուժերում ավելի քան 100 միավոր ծանր զենքի ու տեխնիկայի բացակայություն դրանց մշտական տեղակայման վայրերից: Փաստաթղթում նշվում է, որ նման քանակությամբ ռազմական տեխնիկայի անհետացումը կարող է նշանակել ուկրաինացի զինվորականների` Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատրաստություն:

2020 թվականի դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել էր, որ ուկրաինական բանակի մարտունակությունը մնում է ցածր ՝ չնայած ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան բազմաթիվ «բարեփոխումներին»: Նրա խոսքերով ՝ Ուկրաինան չունի նույնիսկ կառավարման ավտոմատացված համակարգեր, որոնք զանգվածաբար ներդրվում են ռուսական բանակում:

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը խոստովանել էր, որ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքը ռազմական ճանապարհով «վերադարձնելու» հարց օրակարգում չկա: Ըստ նրա, կան մի քանի պատճառներ, որոնք կարող են խանգարել դրան: Դրանց թվում են՝  խիտ բնակեցված տարածքներում ռազմական գործողությունների մասին միջազգային իրավունքի խախտումը և ուկրաինական բանակի ամբողջական ոչնչացման հավանականությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր