Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ»          Մարտի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ    

25 դեկ 2020 11:28

Տարածվող ադրբեջանական տեսանյութում նկարահանման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է

Ադրբեջանական հարթակներից Ֆեյսբուքի հայկական տիրույթ հերթական խուճապային տրամադրություններ ստեղծող տեսանյութ է ներթափանցել։


 Որոշ օգտատերեր, անդրադառնալով տեսանյութում պարող ադրբեջանական զինվորներին,  գրառումներ են կատարել, նշելով, թե իբրև վերջիններս գտնվում են Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա։


«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, հայտնում է, որ վերջինիս նկարահանման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Տեսանյութն արվել է Ալ լճի մոտակայքում (39°59’49.85 45°41’30.23), ինչը Սևանից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։


 
Հավելենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` անդրադառնալով սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, հստակեցրեց, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի էլ կարող լինել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր