Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

25 դեկ 2020 15:44

Տեսանյութ.Շատ անսպասելիորեն Պն կողմից հրաման իջեցվեց՝ ձեր զբաղեցված բնագծերը, դիրքերը թողեք. թշնամին բնակելի հատվածից 100 մետր է հեռու

Հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության համակարգող այդ ժամանակ նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը. «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» խորագրով Ազգային Ժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:


«Մենք արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի ինքնապաշտպանությանը: Ասում եմ՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև, ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք և աջակցություն չունեինք Կառավարությունից և մյուս ոլորտներից: Այդ ժամանակ գեներալ Դավթյանից մենք ցուցում ստացանք, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, և թե՛ սահմաններից դուրս, որովհետև դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար: Բնականաբար մենք ընտրեցինք, այն բնագիծը, որը որոշակի առումով մեր բնակավայրից հեռու էր անվտանգության գոտի ապահովվելու համար:  Թեժ մարտեր ընթացան Կապանում և Դավիթ Բեկում և այլ վայրերում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով դիմագծերը»,- նշեց համայնքի ղեկավարը:




Գևորգ Փարսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմն հայտարարության առաջին կետում նշված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, և իրենք մնացել են նույն տեղում՝ ապահովվելով իրենց բնակավայրերի անվտանգությունը։


«Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրաման իջեցվեց, որ ձեր զբաղեցված բնագծերը, դիրքերը թողեք և անցեք ՀՀ սահմաններ, որը իրականում կապանցիներիս համար լուրջ խնդիրներ է առաջացրել, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է: Զբաղեցնելով ՀՀ սահմանի վրա դիրքեր, այժմ Սյունիքից թշնամին գտնվում է բնակելի հատվածի 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա և այդ բնագծերը զիջելու հետևանքով լուրջ խնդիր է առաջացել, դրանք շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,– ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր