Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

25 դեկ 2020 16:00

Լրացուցիչ վստահություն ձեռք բերելու համար Սյունիքի բնակիչներին զենք կրելու թույլտվություն տալ

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ղեկավարը։
«Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը։


Նա նշեց, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է պետք այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են սահմանակից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր