Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

26 դեկ 2020 17:08

Թուրք զինծառայողները մեկնել են Ադրբեջան,հունվարից ՌԴ-ի հետ կողք-կողքի դիտորդական կենտրոնում ծառայություն կսկսեն

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին շաբաթ օրը հաղորդել էթուրքական NTV հեռուստաալիքը:


Ըստ աղբյուրի՝ նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Լեռնային Ղարաբաղի համատեղ դիտորդական կենտրոնում:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր