Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

28 դեկ 2020 19:08

Էրդողանն այնքան էլ գոհ չէր ղարաբաղյան պատերազմի արդյունքներից.ռազմաբազա է կառուցում Գյանջայում․ Wargonzo

Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի՝ Ստամբուլի աղբյուրները:

Ըստ տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Անկարան արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի շինարարությունը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ:

«Էրդողանն այնքան էլ գոհ չէր ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից. հատկապես նրան չի գոհացնում այն դերն ու լիազորությունները, որոնք ստացել են ռուս խաղաղապահները՝ ի տարբերություն թուրք զինվորականների։ Ստեղծված իրավիճակը իր օգտին փոխելու համար Անկարան ավիաբազա է կառուցում։ @Wargonzo-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն, բացի ուղղաթիռներից և անձնակազմից, Գյանջայում կտեղակայվեն նաեւ F-16-ը»,- գրում է տելեգրամյան ալիքը:

Աղբյուրը՝ yerevan.today

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր