Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

29 դեկ 2020 10:17

Վախենալու ոչինչ չունենք,Ասկերանն ու Հադրութը վերադարձնելու ենք,թամաշա ենք անելու՝ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը

Երեւան իմ երկօրյա այցը եղել է պաշտոնական, նպատակը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներն էին, երկու օր աշխատել եմ նրանց հետ, առաջարկել եմ ՊՆ-ին, որ ինքը զեկուցի ՀՀ վարչապետին, նա զեկուցել է, հետո տեղեկացրել, որ խնդիր չի եղել․ քննարկվել են Արցախի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության, Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցեր, ասվել է, որ Արցախի ԶՈւ-ն եւ դրան հավասարեցված բոլոր կառույցները պետք է լինեն Արցախի քաղաքական եւ ռազմական իշխանությունների ենթակայության ներքո, ես այդ օրերին երբեւիցե չեմ հանդիպել Փաշինյանին եւ խնդրում եմ վերջ դնել ասեկոսեներին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկեությանը հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։


Վ․ Բալասանյանն ասել է, որ պատերազմը բռնկվել է  Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության հետեւանքով, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որի այլընտրանքը պատերազմն էր։




«Իհարկե, կարող էինք խուսափել։ Վստահեցնում էին, թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները բարվոք են, ես այդպես չէի գնահատի։ Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք, այդ թվում Իրանի հետ, մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Այնպես չէ, որ ամեն ինչ կորսված է ՀՀ-ի եւ Արցախի համար։ Հիմա Արցախի տարածքն ավելի քիչ չէ, քան 91-92 թվականներին։ Մենք պետք է դասեր քաղենք եւ ՀՀ եւ ՌԴ հետ հարաբերություններում պետք է որպես սուբյեկտ հանդես գանք։ Արցախը որպես սուբյեկտ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին, որն ամեն օր ցանկացել է կանգնեցնել պատերազմը։ Փաստաթուղթը չի վերաբերում Արցախին, բայց մենք այստեղ տեղակայված խաղաղապահ զորակազմի հետ գործակցում ենք հավասարը հավասարի պես։ Գեներալ-լեյտենանտ Ռուսլան Մուրադովի հետ գործակցում եմ ես։ Համոզված եմ, որ ավելի է խորանալու ՌԴ հետ մեր համագործակցությունը։ Բաքվի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ իրականությունից շատ հեռու է։ Հրադադարից հետո եղել են տարածքային խախտումներ Ադրբեջանի կողմից, բայց դրանք ժամանակավոր են։ Ուզում եմ ժողովրդին հայտնել, որ լինելու են սահմանների ճշտում եւ մեր ստատուսի հստակեցում։ Ասկերանի մի մասը եւ Հադրութի շրջանը, ՀՀ եւ ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք։ Մենք չենք պարտվել։ 91-93 թվին ավելի ծանր վիճակ է եղել։ Հանդիպումներ ենք սկսելու բոլոր համայնքների ղեկավարների, ԶՈւ հրամանատարների հետ, կարիք ունենք զորքերը համալրել, մարդիկ բարձր աշխատավարձով կարող են ծառայել։ Դա մեր բոլորիս սրբազան պարտնք է։ Ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, մշտական զորքեր, ամբողջը լինելու է մեր Պաշտպանության բանակի ներքո, Բանակն էլ ենթարկվելու է ԱԽ-ին, լինելու են Բանակ եւ աշխարհազոր, ոստիկանությունն ունենալու է ուժեղացված գումարտակ, ԱԱԾ-ն՝ հատուկ ստորաբաժանում։ Այդ ամենին տալու ենք օրենքի ուժ։ Նաեւ հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու, ահաբեկիչները դեռ չեն հեռացել այս կողմերից։ Խոսակցությունները կեղծ են, թե ադրբեջանցիները շրջում են մեր տարածքում, խանութներ են մտնում եւ այլն։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում խաղաղապահ զորակազմի կողմից։ Քրեական գործեր կհարուցվեն․  ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանք հետ կուղարկվեն ՌԴ, այդպիսի մեկ դեպք եղել է եւ նա ուղարկվել է Ռուսաստան։ Թմրամիջոցներ օգտագործելն արգելված է Արցախի տարածքում, օգտագործողներն Արցախից կարտաքսվեն։ Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ եկեցղեցու հետեւորդներն ենք, այլ ուղղություններ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է», նշել է Վ․Բալասանյանը։


Վիտալի Բալասանյանն ասել է նաեւ, որ զբաղվելու է նաեւ գերիների եւ անհետ կորածների հարցերով, շեշտել, որ Ադրբեջանը նորմերը չի պահպանում, իրենք բոլոր գերիներին վիրահատել են, իսկ Ադրբեջանը չի կարող մեկ դեպք ցույց տալ, որ լավ է վերաբերվել հայ զինվորին։


«Մենք վախենալու ոչինչ չունենք, իհարկե, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անելու, որպեսզի մենք բարոյալքվենք, հուսալքվենք, կամաց-կամաց տեղափոխվենք մեր տարածքից, բայց ժամանակները փոխվել են։ Այստեղ հազարամյակներով ապրել են հայեր, եւ դեռ էլի հազարամյակներով ապրելու են։ Մենք երբեւէ մատ թափ չենք տվել Ադրբեջանի ժողովրդի վրա, բայց երբ երկրի առաջին դեմքը մատ է թափ տալիս, դա շատ վտանգավոր է նրա համար, նրա ժողովրդի համար։ Կապրենք՝ կտեսնենք, թե կարճ ժամանակում ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը։ Փակագծերը չեմ ուզում բացել, բայց դրան մենք կողքից թամաշա ենք անելու։ Նրանք նորմերը պետք է պահպանեն։ Մենք չենք ընկել, որ կոխկրտելով անցնեն մեր վրայով, իրենք 94-ին ընկել էին, բայց մենք չենք կոխկրտել», շեշտել է նա։ 


Արցախի ԱԽ քարտուղարն ասել է, որ իրականացվելու է դեուրբանիզացիայի ծրագիր, քանի որ տասնամյակների ընթացքոմ գյուղերը բեռնաթափվել են, իսկ հողն առաջին հերթին  գյուղացին է  ամրացնում, ամուր պահում, արարումն ավելի շատ գյուղում է տեղի ունենում, քան քաղաքում, քաղաքի դեպքում մարդիկ հաճախելու են սալոններ կամ ապրելու են ֆեյսբուքներում, որտեղ չարություն է գեներացվում, նշել է նա եւ շեշտել․ նոսր բնակչությունը նաեւ անվտանգության տեսանկյունից է ավելի նպաստավոր։


Վիտալի Բալասանյանն ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին․


«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է  աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն», նշել է նա։


Ըստ Վ․Բալասանյանի՝ մինչեւ սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ եւ դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է։


Ստեղծվելու է հանձնաժողով, որտեղ հրավիրված տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը, եւ ներքին լրատվական քաղաքականությունը։


«Ես քանի օր է՝ ասում եմ՝ չեմ հանդիպել Փաշինյանի հետ, լրատվամիջոցները գրում են՝ հանդիպել է, Հադրութը  օրեր առաջ ընկել էր, մարդիկ տարածում էին, թե Հադրութով քայլում են, ասում են՝ դեպի Գետաշեն ու Շահումյան ենք գնում եւ այլն։ Չի լինելու այդպես», նշել է Վիտալի Բալասանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր