ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

29 դեկ 2020 12:32

Գնդապետ Հասրաթյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի գրառմանը՝ ապրիլին հայկական կողմը դուրս եկավ պարտադրողի կարգավիճակով

Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.


««Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից,-  Facebook-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան...»։


Որպես այդ թեզի կողմնակից, պատասխանում եմ. հենց «նախկիների» ճկուն քաղաքականության արդյունքում էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծված պատերազմի չորրորդ օրը, նույն ադրբեջանական կողմի խնդրանքով, դադարեցնել մարտական գործողությունները և խուսափել ոչ միայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներից, ինչպես դա եղավ սեպտեմբերյան պատերազմի արդյունքում, այլև ավելի շահեկան դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ:


Հիշեք Վիեննայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բովանդակությունը և կհամոզվեք:


Ավելին ասեմ, Ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելով՝ Բաքուն ուներ նույն նպատակն ու գործողությունները զարգացնելու հաջորդականությունը, ինչպիսինն ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ:


Սակայն ի տարբերություն սեպտեմբերյան զարգացումներին, ապրիլին հայկական կողմն ունակ գտնվեց գրագետ ու ներդաշնակ կազմակերպել իր ռազմական ու դիվանագիտական կարողությունները և պատերազմից դուրս գալ պարտադրողի կարգավիճակով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր