Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

30 դեկ 2020 15:10

Վրաստանում պետությունը կսուբսիդավորի կոմունալների թանկացման վճարների մի մասը

Վրաստանում կոմունալները կթանկանան: Ողջ երկրի մասշտաբով սահմանվել է էլեկտրաէներգիայի գնաճ, որոշ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում թանկացել է նաև ջուրը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Ի՞նչն է սուբսիդավորելու կառավարությունը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ եկող տարի քաղաքացիները ստիպված չեն լինի էլեկտրաէներգիայի համար վճարել թանկացած սակագներով:

Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է՝ կառավարությունը կֆինանսավորի այն քաղաքացիների ավելացած գումարը (բարձրացված ու այժմյան սակագնի տարբերությունը), որոնք ծախսում են 300 կիլովատից քիչ էլեկտրաէներգիա: Վրաստանում 1 700 000 բաժանորդ կա, որտեղից 1 600 000-ը ծախսում են 300 կիլովատից քիչ, նրանք կազմում են ողջ բնակչության 95 տոկոսը:

«Մենք սա անում  ենք այն նպատակով, որ տեղի էլ բարդ ճգնաժամային գալիք տարվա ընթացքում այլ մարտահրավերների հետ մեկտեղ, բարձրացված սակագները ևս մեկ մարտահրավեր չդառնան»:

Ինչ վերաբերում է մասնավոր կազմակերպություններին՝ հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը կվճարի այսօրվա ու բարձրացված սակագների տարբերության ուղիղ կեսն այն կազմակերպությունների համար, որոնք տեղական սնունդ են արտադրում: Նպատակը՝ սննդամթերքի գնաճի դեմ միջոցառումների իրականացումն է:

Ինչ  վերաբերում է ջրի վարձավճարի գնաճին, հաջորդ տարվա ընթացքում կավելանա ջրի սակագինը Թբիլիսիում, Ռուսթավիում և Մցխեթայում: Այս դեպքում կսուբսիդավորվի միայն սոցիալապես անապահով ընտանիքների այժմյան և բարձրացված սակագնի տարբերությունը:

Էլեկտրաէներգիայի կոմունալի գնաճ

Թբիլիսիի դեպքում՝ կաճի ինչպես սպառողական, այնպես էլ ոչ կենցաղային  սակագինը: Սակագները կաճեն համապատասխանաբար՝ 3,5 և 11 թեթրիով (1 թեթրին կազմում է մոտավորապես 1.6 դրամ, գնաճը կազմում է համապատասխանաբար 5.6 և 17.6 դրամ․-խմբ․): Սակագինն ուժի մեջ կմնա վեց ամիս, հուլիսին այն կվերանայվի:

Կենցաղային սակագին- Թելասի

0 կվտ/ժամ-ից 101 կվ/ժամ ներառյալ — կաճի 14,544 թեթրիից 18,041 թեթրի  (աճը՝ 3.498 թեթրի),
101 կվտ/ժամ-ից 301 կվ/ժամ ներառյալ- կաճի 18,556 թեթրիից 22,053 թեթրի (աճը՝ 3.498 թեթրի),
301 կվտ/ժամ-ից և ավելին — կաճի 23,04 թեթրիից 26,537 թեթրի (աճը՝ 3.498 թեթրի)։
Սա նշանակում է, որ ամեն 100 կվտ/ժամ- ի համար 3,5 լարի ավել է վճարվելու:

Ինչ վերաբերում է շրջաններին, որտեղ գործում է «Էներգո պրո Ջորջիան», սակագինն աճելու է նույնպես 3,5 լարիով:

Կենցաղային սակագին- Էներգո պրո Ջորջիա

0 կվտ/ժամ-ից 101 կվ/ժամ ներառյալ — կաճի 12,065 թեթրիից մինչև 17,731 թեթրի (աճը՝ 3.498 թեթրի),
101 կվտ/ժամ-ից 301 կվ/ժամ ներառյալ- կաճի  15,435 թեթրիից մինչև 21,707 թեթրի (աճը՝ 3.498 թեթրի),
301 կվտ/ժամ-ից և ավելին — կաճի 19,269 թեթրիից 26,227 թեթրի (աճը՝ 3.498 թեթրի)։
Ջրի կոմունալի գնաճ

Ջրի գինը նրանց համար, ովքեր ջրաչափ են կիրառում,  կբարձրանա 17 թեթրիով, իսկ նրանք, ովքեր մեկ շնչի վճար են կատարում՝ 65 թեթրիով: Որոշումը կայացվել է Էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովի կողմից: Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն հունվարի մեկից:

Այսպիսով՝

Մեկ մետր խորանարդ ջրի օգտագործման գինը 32,9 թեթրիից կբարձրանա մինչև 50 թեթրի,
«Մեկ շնչի չափով» վճարման դեպքում՝ 3,89 լարիից կաճի մինչև 4,51 լարի:
Գնաճ է արձանագրվել նաև կազմակերպությունների համար: Նրանք ամեն մեկ մետր խորանարդի համար կվճարեն 4,4 լարիի փոխարեն 6,5 լարի:

Հիշեցնենք՝ մինչև փետրվարը ներառյալ Վրաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում չորս ամիս շարունակ ֆինանսավորում է քաղաքացիների կոմունալ վճարները: Ինչպես նախորդ փուլում, այս անգամ ևս ծրագրի շահառու են այն սպառողները, որոնք օգտագործում են ամսական մինչև 200 կվ էլեկտրաէներգիա և մինչև 200 խմ գազ: Պետությունը փոխհատուցում է նաև ջրի ու աղբի վարձավճարները` 4 ամսվա ընթացքում:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր