Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 հուն 2021 12:35

Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը․ստեղծել դաշնային պետություն, որի կազմի մեջ կներառվի նաև Հայաստանից մի որոշ հատված, Ադրբեջանն ամբողջությամբ...

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները։ Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը, որն այլևս չեն թաքցնում։ ՌԴ-ի օրինակով մտադիր են ստեղծել դաշնային պետություն, որի կազմի մեջ կներառվի Կիպրոսի թուրքաբնակ հատվածը, Սիրիայի հյուսիսային հատվածից մի մասը, Իրաքի հյուսիսից ՝ Իրաքյան Քրդստանից , մի հատվածը, Նախիջևանը, նաև մտադիր են Հայաստանից մի որոշ հատված, Ադրբեջանն ամբողջությամբ, Վրաստանից ևս մի հատված։ Էրդողանի Թուրքիան գրեթե բոլոր վերը նշված տեղանքներում, բացառությամբ ՀՀ և Իրաքյան Քրդստան, կարողացել է փոխել ժողովրդագրական վիճակագրությունը, տնտեսական ազդեցությունը։ Այն տեսակ է փոխել, որ թուրքական լիրան և թուրքերենը շատ ավելի առաջատար են , քան տվյալ տարածքների նկատմամբ դեռևս սուվերեն վերահսկողություն ունեցող պետությունների ազգային դրամն ու լեզուն։ Կարծում եմ, որ տարածաշրջանի քարտեզի վերձևումը չի ավարտվի Թուրքիայի օգտին բայց ցավոք սրտի դեռևս ունենալու ենք արյունալի ռազմական գործողություններ․․․»:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր