Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուն 2021 10:30

Սոլովյովի արձագանքը Փաշինյանի հոդվածին՝ այսինքն ամեն ինչում Ռուսաստա՞նն է մեղավոր, այդ Նիկոլը չէ՞ր, որ պաշտոնից հեռացնում էր փորձված սպաներին...

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին և իր վրդովմունքը հայտնել հոդվածում տեղ գտած մտքերի առնչությամբ:

«Այսինքն ամեն ինչում Ռուսաստա՞նն է մեղավոր: Այսինքն, այդ Նիկոլը չէ՞ր, որ պարում էր Շուշիում, այդ Նիկոլը չէ՞ր, որ պաշտոնից հեռացնում էր փորձված սպաներին, այդ Նիկոլը չէ՞ր, որ անփորձներին նշանակում էր պատասխանատու պաշտոնների, Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պատերազմին և արդյոք Նիկոլը չէ՞ գերագույն գլխավոր հրամանատարը: Ուղղակի խոսքեր չկան…»,-  իր թելեգրամյան ալիքում գրել է Սոլովյովը՝ կից հրապարակելով Փաշինյանի հոդվածի ռուսերեն թարգմանությունը:

Հիշեցնենք, որ կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի հոդվածը Արցախի երրորդ պատերազմի մասին՝ «Ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչ հանգամանքների բերումով» խորագրով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր