Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

05 հուն 2021 12:24

Չխաբնվեք,զինծառայողների բուժման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են պետության կողմից

Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում: Facebook-ում նման արձանագրում է արել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը՝ անդրադառնալով սոցիալական կայքերում տարածում գտած դրամահավաքներին:
«Վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում»,- գրում է փոխնախարարը։

Սիմոնյանը նաև նշում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման ու հետազոտության անհնարինության դեպքում զինծառայողներին օտարերկրյա պետություններ ուղարկելու հետ կապված բոլոր ծախսերը ևս կատարվում են պետության կողմից՝ համաձայն 2016 թվականի ապրիլի 21–ին ընդունված կառավարության որոշման:
Այսպիսով` Գևորգ Սիմոնյանը քաղաքացիներին կոչ է անում դրամահավաքներին մասնակցելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր