Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար    

05 հուն 2021 14:50

Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Շուշիից կորած փողերի փաստով, ձերբակալել Քյարամյանին ու բացահայտել նրա և Փաշինյանի կապը.@armvoice

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը, հղում կատարելով @armvoice տելեգրամ ալիքին, գրում է.

«Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Շուշիից կորած փողերի փաստով, ձերբակալել Քյարամյանին ու բացահայտել նրա և Փաշինյանի կապը: Ահա և ձեզ առիթ Փաշինյանին շուտափույթ կալանավորելու համար:

Մեդիապորտը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակեց մերկացնող նորություն այն մասին, որ դեռևս հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից ազատված 29-ամյա Արգիշտի Քյարամյանն անհայտ պատճառներով շարունակել է գտնվել Արցախում պատերազմի ողջ ընթացքում:

Նա գնդապետի համազգեստով ազատ մուտք է ունեցել Արցախի Պաշտպանության բանակի բունկեր, ներկա գտնվել ռազմական գործողությունների մշակման գործընթացին:

Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվեց Շուշիի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալի պաշտոնում ու տեղափոխվեց Շուշի:

Երբ Արցախի Պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ռազմական փորձառություն չունեցող Քյարամյանի նշանակումն այդ պատասխանատու պաշտոնում անվանելով անթույլատրելի, Արցախի նախագահն ասում է, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականն է:

Սակայն նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան՝ ադրբեջանական առաջին մեծաթիվ դիվերսիոն խմբի՝ Շուշի մուտք գործելուց մի քանի ժամ առաջ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ իր պարտականություններն Արցախում լիովին կատարված են և նստելով ինկասացիայի մեքենան՝ լքեց Շուշին:

Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատման վերաբերյալ այդպես էլ որևէ պաշտոնական մեկնաբանություն չտրվեց:
Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված նաև ծագումով ադրբեջանցի Իրանի բազմաթիվ քաղաքացիներին ՀՀ անձնագրեր տալու սկանդալային պատմությունը, որը մինչ այսօր պարզաբանված չէ»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր