Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

07 հուն 2021 12:57

Ամենաբարձր մակարդակով սպասվող բանակցությունները.Փաշինյանը բժշկական ստուգում է անցնում Մոսկվա մեկնելուց առաջ

Ռուս բժիշկների հատուկ խումբը Մոսկվայից ժամանել է Երևան։ Նրանք պետք է արյան նմուշառում կատարեն այն բարձրաստիճան հայ պաշտոնյաներից, որոնք պատրաստվում են մեկնել Մոսկվա բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում է WarGonzo նախագիծը ՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրները։


«Դատելով նրանից, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձվել այս ընթացակարգին` խոսքն ամենաբարձր մակարդակով սպասվող բանակցությունների մասին է։ WarGonzo նախագծի տվյալներով ՝ գործընթացն իրականացվում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի հսկողությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուս բժիշկների Երևան ժամանելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը ՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները: Ըստ նրա ՝ Երևան է ժամանել բժիշկների երկու խումբ։


Գաբրելյանովի տեղեկատվություններով` մի խումբն այժմ գտնվում է ՀՀ վարչապետի նստավայրում: Փաշինյանից արդեն արյուն են վերցրել` անալիզի համար։ Երկրորդ խումբը գտնվում է Երևանի հյուրանոցներից մեկում։ Նրանք պետք է ստուգեն Փաշինյանի անձնական ինքնաթիռի օդաչուներին և վարչապետի աշխատակազմի ևս 6 աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, նրա հետ կմեկնեն Մոսկվա։


Նշենք, որ բժիշկների Երևան ժամանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության պատվիրակության Մոսկվա կատարելիք այցի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել:












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր