Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար          2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը       Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

07 հուն 2021 15:21

Հրապարակվել է Կապիտոլիումում կնոջ գնդակահարության տեսանյութը

Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին, փոխնցում է Independent-ը։


«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,-ասել է Կոնտին:


Նրա խոսքով՝ երեք անձինք զոհվել են պատահարների հետևանքով, որոնք «շտապ բժշկական օգնություն էին պահանջում»:


Նշվում է, որ բոլոր մահացածները չափահաս են եղել։


Կոնտին հավելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 52 մարդ:


Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:
Տեսանյութն՝ այստեղ.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր