Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

11 հուն 2021 16:36

ՃՈ մոտ 70 մեքենա, «Ալֆա» ջոկատ և այլ ուժեր.եթե որևէ փաստաթուղթ Փաշինյանը ստորագրի,նրա համար փակ կլինեն վերադարձի ճանապարհները

«Նիկոլ Փաշինյանը ստիպված է տեղաշարժվել ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների օժանդակությամբ: Հակառակ պարագայում նա պարզապես  տեղ չի հասնի»,-նման հայտարարություն է տարածել Փրկություն հանուն հայրենիքի շարժումը:

Ըստ տարածած հաղորդագրության, այսօր վաղ առավոտյան Փաշինյանի՝ օդանավակայան հասնելն ու դեպի Մոսկվա ուղևորվելն ապահովվել է ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի,  ոստիկանության զորքերի,  ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ի համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի, «Ալֆա» ջոկատի և այլ կառույցների հազարավոր ներկայացուցիչների ուժերով:

«Սա իսկապես աննախադեպ երևույթ է:

Ուժային կառույցների կողմից նախաձեռնած արտակարգ միջոցառումների հետևանքով արտերկիր մեկնող որոշ քաղաքացիներ չեն կարողացել ժամանակին հասնել օդանավակայան:
Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել  նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև: 

Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե Մոսկվայում Փաշինյանը ստորագրի որևէ փաստաթուղթ, որը դեմ է Հայաստանի շահերին, ապա նրա համար փակ կլինեն վերադարձի ճանապարհները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր