Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծումը միանգամից չի արվի, որպեսզի չնյարդայնացնեն ռուսական կողմին

Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին օրեր առաջ խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով արցախյան պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության եւ հետպատերազմյան զարգացումների մասին: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, թե կա հավանականությունը, որ այդ նախապայմանները կբավարարվեն, թուրքագետը նկատեց, որ Չավուշօղլուն նախապայմանների մասին իր խոսքում որեւէ բան չի նշել, հետեւաբար, կարելի է ենթադրել, որ դրանցից չի հրաժարվում, եւ գտնում է, որ Հայաստանը կընդունի այն նախապայմանները, որոնք Թուրքիան արդեն 15 տարի շարունակ մեզ ներկայացնում է՝ հարաբերությունները կարգավորելու դիմաց»: