Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի          Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից       Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում    

14 հուն 2021 13:35

Ադրբեջանցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չեն տալիս մտնել Արցախի եկեղեցիներ

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիները և պատմական հուշարձանները սպառնալիքի ներքո են գտնվում։ «Известия»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ 


Նրա խոսքով Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին, որպեսզի վերջիններս անձամբ կարողանան գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։


Կաթողիկոսը նաև նշել է, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու պատմական հուշարձանները և մշակութային կոթողները։


Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր